Կիլիան Մբապե. Շնորհակալ եմ, նախագահ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը նախկինում հանդես է եկել «Մոնակոյում», իր երախտագիտությունն է հայտնել Վադիմ Վասիլևին, որը երեկ հրաժարական է տվել ակումբի փոխնախագահի պաշտոնը:
«Շնորյակալ եմ ամեն ինչի համար, նախագահ», գրել է Մբապեն իր թվիթերում:
53-ամյա Վասիլևը «Մոնակոյում» աշխատում էր 2013 թվականից: Նախ նա ակումբի մարզական տնօրենն էր, իսկ հետո նույն տարում նրան նշանակեցին փոխնախագահ: