211652_close_icon
views-count6376 դիտում article-date 13:05 21-01-2020

«Վանաձոր» ՔԿՀ-ի խցերից մեկի սանհանգույցի պատի մեջ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 20-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խցերից մեկի խուզարկությամբ սանհանգույցի պատի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 0․3 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցի սերմնահատիկներին նմանվող զանգված՝ առանձնացված երեք պոլիէթիլենային փաթեթներում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կատարել են դիտաշտարակների միջանկյալ հատվածի տեղազննություն։ Արդյունքում հայտնաբերվել է քարին ամրացված պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 11․7 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր