211652_close_icon
views-count4195 դիտում article-date 09:01 21-01-2020

Կոռուպցիայի համար աշխատանքից հեռացվածը՝ նորաստեղծ մարմնի պետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես՝ որոշում է կայացվել ՊԵԿ խոշոր ու միջին, ինչպես նաև փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունները միավորել և ստեղծել մեկ վարչություն, որն էլ ղեկավարելու է խոշորի պետը՝ Արթուր Հարությունյանը, ով նախկինում Կենտրոնի հարկայինի պետն էր և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ կոռուպցիայի համար հեռացվել էր աշխատանքից։ Սակայն հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսին, նա Դավիթ Անանյանի ձեռամբ վերադարձվեց համակարգ և պաշտոնեական առաջխաղացում ունեցավ։ Նորաստեղծ մարմնի պետի տեղակալ է նշանակվելու Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի նախկին օգնական Մարտին Զաքարյանի որդին է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր