211652_close_icon
views-count5182 դիտում article-date 16:37 20-01-2020

Բերման էր ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին: Հունվարի 17-ին քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ակունք գյուղի 22-ամյա մի բնակչի: Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված և կռփազենք: Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար: Բուսական զանգվածն ու կռփազենքը ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր