211652_close_icon
views-count1397 դիտում article-date 15:16 13-02-2015

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել

Փետրվարի 13-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արտաշիսյան փողոցի թիվ 44/5 շենքի մոտից, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Կարեն Փ.-ին և 1955 թ. ծնված Գուրգեն Պ.-ին: Խուզարկությամբ Գուրգեն Պ.-ի գրպանից հայտնաբերվել է կաթուցիչ՝ «սփայս» տեսակի թմրամիջոցի նմանվող շագանակագույն զանգվածով, իսկ Կարեն Փ.-ի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից՝ պոլիէթիլենային տոպրակ՝ համանման զանգվածով: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր