211652_close_icon
views-count3237 դիտում article-date 11:58 20-01-2020

Էբեկո հրաբուխը 3 կմ բարձրության մոխիր է արտանետել

Կուրիլներում Պարամուշիր կղզու վրա գտնվող Էբեկո հրաբուխն ակտիվացել է, և այն մեծ բարձրությամբ մոխիր է արտանետել։ Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը; Ըստ ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի հրաբխային սեյսմոլոգիական բաժնի արձագանքման խմբի՝ հրաբուխը օդ է արտանետել ծովի մակարդակից 3 կմ բարձրության մոխիր։ Բացի այդ, արտանետված մոխիրը տարածվել է հրաբխից 6 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ակտիվացած հրաբուխը գտնվում է Սևերո-Կուրիլսկ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։

Նմանատիպ նյութեր