Էկվադորի Տունգուրահուա հրաբուխը մինչև 10 կմ բարձրության մոխիր է արտանետել. տեսանյութ
Նախօրեին կրկին ակտիվացած Էկվադորի Տուբգուրահուա հրաբուխն այսօր 10 կմ բարձրության մոխրի սյուն է արտանետել:
Այն ընդամենը 130 կմ հեռավորությա վրա է գտնվում մայրաքաղաք Կիտոյից և այս տարվա փետրվարից սկսել է մեծ ակտիվություն ցուցաբերել:
Նշենք, որ Տուգուրահուան ընդգրկված է Էկվադորի 8 ամենաակտիվ հրաբուխների ցանկում և ակտիվ է 1990 թվականից: