Լեսթերը Պրեմիեր Լիգայում կրեց 2-րդ անընդմեջ պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼի 23-րդ տուրի շրջանակում երրորդ հորիզոնականում գտնվող «Լեսթերը» հյուրընկալվեր էր «Բարնլիին»:
33-րդ րոպեին Բարնսը առաջ մղեց աղվեսներին: Երկրորդ խաղակեսի 11-րդ րոպեին Վուդը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 68-րդ րոխեին Վարդին կրկին կարող էր առաջ մղել հյուրերին, սակայն վրիպեց 11 մետրից: Դրանից 11 րոպե անց Վեստվուդը խփեց իր թիմի երկրորդ գոլն ու կամային հաղթանակ պարգևեց տանտերերին:
«Լեսթերն» առաջնությունում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունն ու հիմա 45 միավորով երրորդն է, իսկ «Բարնլին» 27 միավորով բարձրացավ 14-րդ հորիզոնական: