211652_close_icon
views-count4387 դիտում article-date 12:34 08-01-2015

«Ռեալ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ

2015 թվականի սկիզբը դեռևս անհաջող է դասավորվում Մադրիդի «Ռեալ»-ի համար: Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Վալենսիա»-ից կրած պարտությունից հետո, Կառլո Անչելոտիի սաները ձախողվեցին նաև Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ երեկ կայացած խաղում: «Վիսենտե Կալդերոն» մարզդաշտում կայացած խաղն ավարտվեց «ատլետների» 2:0 հաշվով հաղթանակով: Հարկ է նշել, որ Տորեսը «Ատլետիկո»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 59-րդ րոպեին: «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով խաղը սկսեց պահեստայինների նստարանին, փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին: Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ Առաջին հանդիպում [b]«Ատլետիկո» - «Ռեալ»՝2:0[/b] Գոլեր՝ Գարսիա 58՛ (11մ), Խիմենես 76՛ Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 15-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր