«Ռեալ» - «Ատլետիկո»`1:2. «Արքայական ակումբը» իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 3 տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին: «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի մասնակցությամբ հանդիպումը ավարտվեց «ատլետների» 2:1 հաշվով հաղթանակով:
10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Տիագո Մենդեշը, սակայն 25-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց այն: 76-րդ րոպեին խաղի ելքը վճռեց փոխարինման դուրս եկած Արդա Թուրանը:
Այդպիսով «Ռեալ»-ը իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Իսպանիայի առաջնությունում: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Անչելոտիի սաները հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջել էին «Ռեալ Սոսիեդադ»-ին:
[b]«Ռեալ» - «Ատլետիկո»`1:2[/b]
Գոլեր` Ռոնալդու 25’ (11մ) - Մենդեշ 10’, Թուրան 76’