Պրեմիեր լիգա. «Լիվերպուլ»-ը իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլ»-ը արտագնա խաղում 1:3 հաշվով զիջեց «Վեստ Հեմ»-ին: Հարկ է նշել, որ մերսիսայդյան ակումբը իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ տուրում Բրենդան Ռոջերսի սաները 0:1 հաշվով զիջել էին «Ասթոն Վիլլա»-ին:
5 տուրից հետո Անգլիայի փոխչեմպիոնները 6 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:
«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»`3:1
Գոլեր`Ռեյդ 2’, Սախո 7’, Ամալֆիտանո 88’ – Ստեռլինգ 26’