211652_close_icon
views-count64726 դիտում article-date 22:36 18-01-2020

Համայնքի ղեկավարի տեղակալը AKM տեսակի ինքնաձիգով ժամանել է ոստիկանության Մարտունու բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները շարունակում են բնակչության շրջանում կատարել բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները իրենց մոտ պահվող զենքն ու զինամթերքը ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 17-ին, Մարտունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ հերթական զենքն է ներկայացվել Մարտունու ոստիկանություն: Ծովինար գյուղի բնակիչ, 49-ամյա Գեղամ Գյուրջոյանը կամավոր հանձնել է 1 հատ 7,62 մմ տրամաչափի AKM տեսակի, առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր պահեստատուփով: Պահեստատուփում եղել է 57 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ: Գ. Գյուրջոյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք հայտնաբերել է տան նկուղում՝ մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են արցախյան ազատամարտի մասնակից, 1994 թվականին մահացած եղբորը՝ Մամիկոն Գյուրջոյանին: Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Մարտունու ոստիկանությունը վերջին ամիսներին կատարել է հսկայածավալ աշխատանքներ՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Գյուրջոյանը աշխատում է Ծովինար համայնքի ղեկավարի տեղակալ: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր