211652_close_icon
views-count4067 դիտում article-date 18:13 17-01-2020

ԵԱՏՄ-ն ֆեյսբուքյան էջը կատակել է Մխիթարյանի վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միության մամուլի քարտուղարությունը ֆեսյբուքում գրառում է կատարել` պաշտոնապես տեղեկացնելով, որ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները հուլիսի 1-ից լեգիոներ չեն համարվի ՌԴ տարածքում, հայտնել է [url=https://armsport.am/2020/01/17/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%a5%d5%9e%d5%b6%d6%84-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%bc%d5%ba%d5%ac-%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%a1%d5%bf%d5%b4-%d5%ab-%d6%86%d5%a5/]Armsport.am[/url]-ը: Գրառմանը կից, ԵԱՏՄ էջը կատակել է` հարցնելով. «Սպասե՞նք Հենրիխ Մխիթարյանին ՌՊԼ-ում»: Նշենք` 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում այլևս լեգիոներ չեն համարվի ԵԱՏՄ անդամ երկրների այն մարզիկները, որոնք ներկայացնում են ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ջրային պոլո և խոտի հոկեյ մարզաձևերը: Այս որոշումն ամրագրված է Ռուսաստանի սպորտի նախարարության՝ «Ռուսաստանի հավաքականներում խաղալու իրավունք չունեցող ֆուտբոլիստների մասնակցության սահմանափակման մասին հաստատման» հրամանում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր