211652_close_icon
views-count8001 դիտում article-date 09:01 17-01-2020

Մսի գինը կարող է բարձրանալ 500-700 դրամով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Փոփոխության ընդունման դեպքում տեղական մսի վրա կկիրառվի ավելացված արժեքի հարկի 7-տոկոսանոց դրույքաչափ: Սա ներկայացվում է որպես դրույքաչափի իջեցում, որովհետև սուպերմարկետներում վաճառվող մսի նկատմամբ կիրառվում է 20 տոկոսանոց դրույքաչափ: Սակայն իրականությունն այն է, որ ամբողջ Հայաստանում միսը չի հարկվել ԱԱՀ-ով, և այս փոփոխությունից հետո մսի մանրածախ գինը կարող է ավելանալ 500-700 դրամով: Սրա մեջ մտնում են ինչպես ԱԱՀ-ն, այնպես էլ սպանդանոցային ծախսերը: Այսպիսով, միսը կդառնա անհասանելի շքեղություն բնակչության ավելի մեծ զանգվածների համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր