2994 դիտում
07:40 15-01-2015
Էլեկտրաէներգիայի գինը կրկին կարող է բարձրանալ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում ակնարկել է, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: Նա ասել է, որ սակագների փոփոխությունները անխուսափելի են:
Նախարարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե հավանաբար այս տարի սակագինը չի բարձրանա, ու նաև չի նշել, թե բարձրացման դեպքում որքան կկազմի նոր սակագինը: Դեռ անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել է էլէներգիայի այն սակագնի հաշվարկը, որի դեպքում մեր էներգետիկ համակարգը, իբր, կդադարի պարտքեր կուտակել և կունենա զարգացման նվազագույն ռեսուրսներ։
Ըստ այդմ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների մոտավոր հաշվարկներով, էլէներգիայի սակագինը Հայաստանում պետք է լինի առնվազն 51-52 դրամ: Սակայն այդ հաշվարկներում ներառված չէ դրամի փոխարժեքի փոփոխությունը: Այն ժամանակ, երբ այդ հաշվարկները իրականացվել են, մեկ դոլարի գինը Հայաստանում 415 դրամից չէր անցնում: Դժվար չէ կռահել, որ այդ գործոնը ևս հաշվի առնելով էլէներգիայի սակագինը ավելի բարձր կլինի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8172 դիտում
09:01 17-01-2020
Մսի գինը կարող է բարձրանալ 500-700 դրամով. «Ժամանակ»
23703 դիտում
09:25 22-01-2022
Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից․ «Ժողովուրդ»
1497 դիտում
10:02 24-10-2014
Կաթնամթերքի գները կարող են կրկին բարձրանալ. Ժողովուրդ
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1264 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»