37323 դիտում
21:50 16-01-2020
Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2011 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)