1948 դիտում
20:19 16-01-2020
Գործադիրը վճռական է ՌԴ նոր կառավարության հետ համագործակցության հարցում. Փաշինյանը՝ Միշուստինին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը վճռականորեն տրամադրված է ակտիվ համագործակցության Ռուսաստանի Դաշնության նոր կառավարության հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով գործընկերության հետագա ամրապնդման համար, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացման ուղղությամբ:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հարստացնել հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության օրակարգը և նոր ազդակ հաղորդել մեր բազմակողմ համագործակցությանը՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ պատասխանատու պետական պաշտոնում, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Նմանատիպ նյութեր
829 դիտում
16:29 22-06-2023
Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետի հարցում հետեւողական աշխատանքի համար. Փաշինյան
2245 դիտում
11:17 03-03-2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
385 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը