973 դիտում
16:29 22-06-2023
Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետի հարցում հետեւողական աշխատանքի համար. Փաշինյան
Հաճույքով արձանագրում ենք, որ մեր երկարատեւ խոսակցությունը ՌԴ-ի մեր գործընկերների հետ բերել է կոնկրետ արդյունքի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Վերին Լարսի անցակետի թողնունակությունն ավելացել է:
Նա հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, թե արդյոք կարող ենք ասել, որ հերթերի հարցը դրանով լուծվում է, ինչին փոխվարչապետը պատասխանեց. «2021-ի վերջից, 2022-ի ընթացքում եւ այս տարվա արդյունքներով անցակետում 11 անցուղիների թիվը դարձել է 39-ը, ինչը շատ մեծ ու կարեւոր փոփոխություն է: Դրանցից 24-ը մարդատար մեքենաների համար է, որ քաղաքացիները կոմֆորտ ունենան: Մենք 2020-2021 թվականներին ռեկորդը եղել է օրական 300 բեռնատար, այսօր մոտ 1500 է: Ընդ որում, 409 մեքենայի համար ազատ անցուղի կար:
Ռուսական կողմում կա մեկ անցուղի ոչ գաբարիտային մեքենաների համար, ինչը եւս կարեւոր է, եւ եւս երկու անցուղի կա ավտոբուսների համար: Սա մի լուծում է, որը հայկական բեռների համար նորեւէ խոչընդոտ չպետք է առաջացնի: 11-ից 39 անցուղի դառնալը հնարավոր չէ, որ դրական էֆեկտներ չառաջացնի:
Ընդ որում կարեւոր է, որ վրացական կողմում եւս մինչեւ 2024-ի վերջը 9-ից դառնալու է 15 անցուղի: Շատ մեծ գործ է արել ռուսական կողմը»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցը մշտապես եղել է ՌԴ նախագահի եւ ՌԴ վարչապետի հետ քննարկումների իր օրակարգում. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ նախագահ Պուտինի եւ վարչապետ Միշուստինին այս հարցում հետեւողական աշխատանքի համար: Նաեւ դա Վրաստանի վարչապետի հետ մեր աշխատանքային օրակարգում է եղել, եւ վարչապետ Ղարիբաշվիլիին եմ ուզում շնորհակալություն հայտնել: Գիտեմ, որ շատ մեծ տեմպով աշխատանքներ են գնում: Այնտեղ նաեւ թունելի շինարարություն է: Իհարկե, սա գլոբալ լոգիստիկ վերադասավորումների հետ կապ ունի նաեւ»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր
10580 դիտում
20:10 07-10-2017
Վարչապետը մասնակցել է Վանաձորի օրվան եւ հորդորել ավելի հետեւողական լինել մաքրության հարցում
1444 դիտում
11:23 05-06-2014
ՀՀ վարչապետը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ քննարկել է Վերին Լարսի սահմանային անցակետի բարելավման հարցը
Այս բաժնից
1081 դիտում
18:19 12-11-2024
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
919 դիտում
15:09 12-11-2024
ԱՊՀ երկրների ՊՆ-ները 2025-ին կանցկացնեն ավելի քան 120 համատեղ միջոցառում
1198 դիտում
23:17 11-11-2024
Բաքուն ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի համար ոչ պիտանի վայր է. Bild