Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց Բալահովիտում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին, ժամը 08.45-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 51-ամյա Արթուր Մ.-ին, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]