Աշխատունակներին պետք է քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան չաշխատել. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօր նիստումում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական ոլորտում տիրող իրադրությանը։
«Նախնական մակարդակում կոնկրետացրել ենք հայեցակարգային մոտեցումները, թե ինչ պետք է անենք»,- ասաց նա և նշեց, որ սոցիալական համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավեն արդեն այլ գերատեսչություններ:
«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն չեն կարող իրենց կարիքները հոգալ, իսկ աշխատունակների նկատմամբ վերաբերմունքը այնպիսի պետք է լինի, որ նրանց քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն՝ չաշխատել»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ուշադրության պետք է արժանանան հատկապես այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է կարևորվեն այդ ընտանիքների կրթական կարիքները: