2443 դիտում
15:49 14-07-2021
Չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել․ Արգիշիտի Քյարամյանը խորհրդակցություն է անցկացրել
Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո, այսօր առաջին խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի և Դեպարտամենտի աշխատակիցների հետ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Իր խոսքում ՔԿ նախագահը նշել է, որ քննիչի աշխատանքը հոգեհարազատ է իրեն: Իրավաբանական կրթություն ստանալուց հետո այն եղել է իր առաջին աշխատանքը:
Արգիշտի Քյարամյանը, վստահության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարին և Կառավարությանը, շեշտեց, որ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնն իրեն է փոխանցվել մի մարդուց, ում աշխատանքը, նվիրվածությունը և պատասխանատվությունը լավագույն օրինակ են հանդիսացել համակարգի բոլոր աշխատողների համար. «Հայկ Գրիգորյանի հետ մենք եղել և կմնանք լավ ընկերներ»,- ասել է ՔԿ նախագահը:
Անդրադառնալով համացանցում տարածված այն լուրերին, թե Քննչական կոմիտեում կադրային ջարդ է սպասվում, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավորապես նշեց, որ դա ամենևին էլ այդպես չէ. «Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ աշխատելու ընթացքում ես տեսել եմ պրոֆեսիոնալների մի մեծ խումբ, որոնց հետ շարունակելու եմ աշխատել նաև հետագայում: Պետք է հստակեցնել աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները. չի լինելու աշխատանքի իմիտացիա. անընդունելի է խոսել աշխատանքի մասին ու չաշխատել»:
Հաջորդ հանգամանքը, որը կարևորեց ՔԿ նախագահը, պատասխանատվությունն է, առանց որի հնարավոր չէ աշխատել:
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը բոլորին մաղթեց բարի ծառայություն և հաջողություն հետագա համատեղ աշխատանքում:

Նմանատիպ նյութեր
1505 դիտում
13:59 16-01-2020
Աշխատունակներին պետք է քաջալերենք, որ ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան չաշխատել. Նիկոլ Փաշինյան
931 դիտում
14:54 28-12-2022
Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
349 դիտում
19:48 08-05-2024
ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը
376 դիտում
19:35 08-05-2024
2024-ին Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց
343 դիտում
19:25 08-05-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է NVIDIA ընկերություն