67907 դիտում
12:54 16-01-2020
Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. «Վեոլիա Ջուր» ընկերության «բարձր հովանու ներքո» Վանաձորում ստեղծվել է գարշահոտություն տարածող կեղատջրե սառցադաշտ. պատասխանատուները ուղտի ականջում քնած են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում արդեն մի քանի օր է, ինչ «Վեոլիա-Ջուր» ընկերության անպատասխանատու աշխատանքի արդյունքում հակասանիտարական ու արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
Կոյուղատարի դիտահորի խցանման հետեւանքով կեղտաջրերը դուրս են լցվում, ողողելով կենտրոնական փողոցները: Սրա հետ մեկտեղ գիշերային ժամերին կոյուղաջրով ողողված ջրերի պատճառով ճանապարհները մերկասառույցով են պատվում, ինչի արդյունքում ստեղծվել է վթարային իրավիճակ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչներն ասում էին. «Արդեն 4-րդ օրն ա էս վիճակն ա, ամեն օր զանգում ենք էդ անտեր վեոլլլային, ասում են տեղյակ են, բայց ում ա պետք իրենց տեղյակ լինելը, որ 4-րդ օրն ա մեռանք էս հոտը շնչելով: Հետաքրքիր ա՝ քանի անգամ պետք ա զանգենք, հիշացնենք, որ բարեհաճեն գալ ու վերացնեն էս խնդիրը: թողնես՝ մենակ իրանց ռեկլամ անեն, թե էս քաղաքում էս արեցինք, էն քաղաքում՝ էն արեցինք, բայց լավ տեսնում ենք, թե որտեղ ինչ են անում, կամ արհամարհում են բնակիչներին, կամ թքած ունեն ստեղծված իրավիճակի վրա, կամ էլ սպասում են, որ մինչեւ վթար չլինի, տեղներից չեն շարժվի, բայց որ իրենց տան բակում նման վիճակ լիներ, երեւի նույն պահին կվերացնեին վթարը: Մինչեւ սրանց լրատվամիջոցներով խայտառակ չես անում՝ տեղներից չեն շարժվում»:
Բնակիչներն ասում էին նաեւ, որ ընկերության փնթի եւ անպատասխանատու աշխատանքի արդյունքում ճանապարհով երեւեկող վարորդները երեկոյան ժամերին հազիվ են խուսափում ավտովթարներից:
Ճանապարհը, որտեղ ստեղծված է հակասանիտարական վիճակ, դպրոցներ տանող ճանապարհն է, ինչպես նաեւ կանգառ գնացող: Ու ամեն օր բնակիչները անցնում են կեղտաջրերի վրայով:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+