211652_close_icon
views-count16699 դիտում article-date 17:13 17-06-2024

Ավան վարչական շրջանում՝ բազմաբնակարանային շենքերի բակում, տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ. տեղի «Վեոլիա ջուր»-ն ու թաղապետարանը «ուղտի ականջում քնած են». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավան վարչական շրջանի Խուդյակով 84/2, 84/3, 84/4 ու էլի մի քանի բազմաբնակարանային շենքերի բակում գարշահոտություն ու հակասանիտարական սարսափելի վիճակ է։

Այսօր՝ հունիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին՝ «տևական ժամանակ է՝ այն դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը»։

Կեղտաջրերը դիտահորերով հոսելու փոխարեն ողողել են ողջ տարածքը։ Բնակիչներն անցուդարձ անել չեն կարողանում, իսկ երեխաները՝ խաղալ։ Պատուհան բացել նույնպես չի լինում։ Քաղաքացիների խոսքով՝ խոլեռայի վտանգ կա։ Կեղտաջրերի պատճառով ամենուր խոնավություն է։ Եղանակները տաքանալու հետ նաև գարշահոտն է ավելի անտանելի  դառնում։ Նկուղներում նույնպես ջուր ու խոնավություն է։

Հարևանությամբ նաև խաղահրապարակ կա։ Երեխաներն անգամ հեծանիվ քշել չեն կարողանում։ «Վեոլիա Ջուր» ընկերություն, Համատիրություն ու նաև վարչական շրջանի ղեակավարի աշխատակազմ. ըստ բնակիչների՝ բոլորն են տեղյակ։ Պարզապես ոչ ոք չի շտապում քայլեր ձեռնարկել։ Իսկ քաղաքացիների միակ հույսը քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Հուսով են, որ քաղաքային իշխանությունը կադրերը տեսնելուց հետո կարձագանքի։ Քայլեր կձեռնարկեն՝ խնդիրը վերացնելու համար։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր