Ռիվալդո. «Բարսան» շատ վատ վերաբերվեց Վարվելդեին
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն դժգոհություն է հայտնել, որ կատալոնացիները Էրնեստո Վալվերդեյին հեռացրին գլխավոր մարզչի պաշտոնից:
«Ակնհայտ է, որ «Բարսելոնան» այնքան էլ խելամիտ չգտնվեց մարզչական փոփոխության ընթացքում: Նրանք մի փոքր միամիտ էին և միգուցե, անհարգալից վերաբերվեցին Վալվերդեին:
Լավ չէ, որ բանակցություններ են ընթանում մարզչի հետ, երբ գործող մարզիչը դեռ աշխատում է: Ֆուտբոլը անխնա բիզնես է», ասել է Ռիվալդոն: