Արամ Հայրապետյանը տեղափոխվեց Իրան
Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանում: Այս մասին պաշտոնապես հաստատեց «Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը:
34-ամյա դարպասապահը տեղափոխվել է Իրանի բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Փեյքան» ակումբ։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամին՝ անցկացրած ելույթների ու դրսևորած նվիրվածության համար, և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: