211652_close_icon
views-count766 դիտում article-date 13:40 28-09-2024

Իրան են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի զոհերի 98 մարմինների մնացորդներ

Իրանի «Շալամչեհ» միջազգային սահմանային անցակետով երկիր են տեղափոխել Իրան-իրաքյան պատերազմի (1980-88 թթ.) 98 իրանցի նահատակների մարմինների մնացորդներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Մանրամասները հայտնել է իրանցի նահատակների մարմինների հայտնաբերման համար պատասխանատու որոնողական կոմիտեի ղեկավար գեներալ Մոհամմադ Բաքերզադեն:

Մարմինների մնացորդները կուղարկվեն Իրանի Ահվազ քաղաք, այնուհետև կտեղափոխվեն Թեհրան:

Նշվում է, որ շուրջ 8 տարի տևած պատերազմը խլել է 230 000 իրանցի զինվորի կյանք, իսկ մոտ 600 000-ը զինհաշմանդամ են: 

Նմանատիպ նյութեր