3615 դիտում
11:20 15-01-2020
Իրանը Թրամփի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան
Իրանը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկացի զինվորականների դեմ հայց ներկայացնել Միջազգային դատարան՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Էսմայիլին, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/]Regionmonitor[/url]-ը:
«Որևէ կասկած չկա, որ ամերիկացի զինվորականներն ահաբեկչական գործողություն են իրականացրել՝ սպանելով Սոլեյմանիին և Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ստորաբաժանումների հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսին, և Թրամփը խոստովանել է, որ նման հանցանք է կատարել»,- ասել է նա:
Էսմայիլիի խոսքով՝ նախ Իրանը գործ կհարուցի այդ դեպքի առթիվ Իրանում, ապա Իրաքում, որից հետո հայց կներկայացնի Հաագայի դատարան:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մոտակայքում ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Նրա սպանության հրամանն արձակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նմանատիպ նյութեր
2265 դիտում
10:45 04-07-2015
Անկարան սպառնացել է, որ հայց կներկայացնի Մոսկվայի դեմ միջազգային դատարան
740 դիտում
15:09 19-12-2014
ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի դեմ Հաագայի դատարան հայց կներկայացնի
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1057 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը