Անկարան սպառնացել է, որ հայց կներկայացնի Մոսկվայի դեմ միջազգային դատարան
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագիծը կարող է սառեցվել անորոշ ժամանակով: Պատճառը միջազգային դատարան Թուրքիայի կողմից հայց ներկայացնելու մտադրությունն է: Այդ մասին հայտնել է trend գործակալությունը՝ հղում անելով թուրքական Botas ընկերության իր աղբյուրներին:
Ռուսաստանն ու Թուրքիան 6 ամսից ավելի է՝ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ: Այս շաբաթ ավարտվեց գազի մատակարարման պայմանագրի ժամկետը, սակայն պայմանավորվածություն այդպես էլ ձեռք չբերվեց:
Գործակալությունը նշում է, որ եթե մինչև շաբաթվա վերջը կողմերը չկարողանան պայմանավորվել, ապա թուրքական կողմը մտադիր է «Գազպրոմ»-ի դեմ հայց ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան, ինչը փաստացիորեն կսառեցնի «Թուրքական հոսք» նախագծի շուրջ երկկողմ բանակցությունները: