ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի դեմ Հաագայի դատարան հայց կներկայացնի
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նախօրեին խստորեն դատապարտել է Հյուսիսային Կորեայումմարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերը և դատապխարտող բանաձև ընդունել: Բանաձևին կողմ է քվեարկել 116 երկիր, դեմ՝ 20-ը և ձեռնպահ՝ 52-ը, հաղորդում է France Presse գործակալւթյւնը:
Փաստաթղթւմ կառւյցը կոչ է անում Հաագայի միջազգային դատարան հայց ներկայացնել Հյուսիսային Կորեայի իշխանությունների դեմ: Միևնույն ժամանակ անհայտ է մնում, թե արդյո՞ք ՄԱԿ ԱԽ-ն կհետևի բանաձևին:
Հյուսիսային Կորեայի դաշնակիցն է համարվում Չինաստանը, որն ունի վետոյի իրավունք: Բացի այդ, բանաձևին դեմ է քվեարկել նաև Ռուսաստանը: Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, քննարկման կդնի այն: