211652_close_icon
views-count1940 դիտում article-date 10:43 15-01-2020

Ճանապարհ փակելով իշխանության եկած ուժը շարունակում է փակել, ինչ հնարավոր է. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանը և իր թիմակիցները կարողացան իշխանության գալ ճանապարհ փակելու, տարբեր կազմակերպությունների աշխատանքները կազմալուծելու, կաթվածահար անելու միջոցով։ Ու անցած այս ողջ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն է, կարծես ինչ-որ բան փակելը դարձել է գործելաոճ, բնավորություն: Սկզբունքը հստակ է՝ «գլխացավի լավագույն լուծումը գլխից ազատվելն է»: Երբ պրոբլեմների լուծման ճանապարհ չեն գտնում կամ «հավես» չունեն գտնելու, ընտրում են ամենահեշտ և ուղիղ ճանապարհը՝ միանգամից անդամահատում են, կրճատում պետության ստրուկտուրաները՝ այդպիսով ներկայացնելով, թե իբր ավելի արդյունավետ են դարձնում պետական կառավարման համակարգը։ Նախ՝ այդ սկզբունքով օպտիմալացվեցին առանձին ԾԻԳ-եր, հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ ու այլ պետական հիմնարկներ, ապա անցում կատարվեց նախարարություններին, որոնց թիվը կրճատվեց 5-ով: Կրճատման տակ ընկան նաև գիշերօթիկները, որոնցում ընդհանուր առմամբ խնամք էր ստանում մոտ 260 երեխա։ Փակման գործընթացից չխուսափեցին մանկատները։ Իսկ հիմա կառավարությունն արդեն հասել է առողջապահական առանձին օղակներ կրճատելու գործին։ Խոսքը մասնավորապես որոշ ծննդատների փակման մասին է։ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով։ Ծննդատների դեպքում առողջապահության նախարարությունը որոշել է ընդունվող ծնունդների նվազագույն շեմ սահմանել` կգործեն այն ծննդատները, որոնք տարեկան գոնե 150 ծնունդ կընդունեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր