Իրենք ինչպե՞ս եկան իշխանության, ճանապարհ փակելով չէ՞, հիմա այնպես չանեն, որ ճանապարհ փակելով էլ հեռանան, հերիք եղավ. ակցիայի մասնակից
Մենք այսօր այստեղից կգնանք միայն դրական պատասխան լսելուց հետո, պատկան մարմինները թող մոտենան մեր արժանապատիվ ժողովրդին բացատրեն և ասեն, որ ձեր երթուղին չի փոխվելու, ձեր երթուղին մնում է նույնը: Այս մասին ակցիայի ժամանակ ասաց Քասախի բնակիչներից մեկը:
Ինչ, ձեզ պիտի խնդրեմ ներկայացնեք իրավիճակը, քանի որ Պռոշյանի դեպքում ի տարբերություն քասախցիների, մոտ 10 օր առաջ տեղի ունեցած այստեղի ակցիայում, ասում էին Պռոշյանցիների հարցը լուծվել է, հետո ի՞նչ եղավ, ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան:
Հարցին՝ պռոշյանցիների հարցը լուծվել է, ասում են, այստեղ ի՞նչ վիճակ է, նա արձագանքեց. «Քանի որ ինքս էլ իմ ելույթում հայտարարել եմ, Պռոշյանի հարցը մասամբ է լուծվել, դա եղել է կառավարության շենքի ներսում: Նրանք մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին, մեզ ասացին, որ 25 համարի կլինի նախկին պաշտպանության նախարարության մոտ շրջադարձ կատարի: Մենք բացատրեցինք, քանի որ մայթեզեր չկա, 300 մետր առաջանա, շրջադարձի տեղ տա, գոնե Պրոշյանի մուտքի մոտ կամ մոտ գա։ Նրանք մեզ շատ հանգիստ, շատ մարդավայել ձևի խոսք տվեցին, որ այդ հարցի լուծումը կանեն։ Ասացին՝ 300 մետրը, դա խնդիր չի, այդ հարցը կլուծենք»։
Այնուհետև քաղաքացին նշեց, որ այսօր իրենք կանգնել են փաստի առաջ, որ նրանք ստել են ողջ երկու համայնքի ժողովրդին:
«Այսօրվա իշխանությունները թող զարթնեն քնից: Այս համայնքն ամենաշատը զոհերն է տվել, այդ տրանսպորտից օգտվում են նաև այդ զոհվածների երեխաներն ու ծնողները, թող մարդ գտնվեն, հերիք եղավ: Իրենք ինչպե՞ս եկան իշխանության, ճանապարհ փակելով չէ՞, հիմա այնպես չանեն, որ ճանապարհ փակելով էլ հեռանան: Հերիք եղավ այս ժողովրդի արյունը խմեն, մեղք է ժողովուրդը»,- հայտարարեց նա:
Նշենք, որ Քասախ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել։ Նրանք պահանջում են կարգավորել գյուղի տրանսպորտի խնդիրը. վերականգնել ավտոբուսային 59 երթուղին։