211652_close_icon
views-count59106 դիտում article-date 21:18 18-02-2021

Արտաշատի մանկապարտեզը թալանելու պահին ոստիկանների կողմից տեղում բռնված կասկածյալ գողերին դատարանն ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 18-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ  Գոռ Մանասերյանը միջնորդություն է  ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը  որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Սևան քաղաքի բնակիչ, 36-ամյա Մեսրոպ Գևորգյանի և Երևանի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սողոմոնյանի նկատմամբ:

 Վերջիններս  ոստիկանության  Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի  բաժնի քրեական հետխուզության ծառայողների կողմից վնասազերծվել էին փետրվարի 16-ին  Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզում գողություն կատարելիս:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Հարություն Պետրոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերդառնալով, մերժել է քննիչի միջնորդությունը և  նշված անձինք դատարանից ազատ են աձակվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  փետրվարի 16-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ, Արտաշատ քաղաքում իրականացրել էին  «Հաջողության ջենտլմենները»  օպերացիան:  

Արտաշատի ոստիկանությունում գիշերը՝ ժամը 02:20-ի սահմաններում,  օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 2 հոգի Արտաշատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզում գողություն են կատարում: 

Օպերատիվ խմբերը վայրկյանների ընթացքում ժամանել էին  մանկապարտեզ, որտեղ էլ հենց ներսում վնասազերծել էին  գողություն կատարելու կասկածանքով Սևան քաղաքի  բնակիչ,  36-ամյա Մեսրոպ Գևորգյանին և Երևանի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Սողոմոնյանին: 

Վերջիններս մինչև ոստիկանների կողմից վնասազերծվելը, Հրաչյա Թովմասյան  13 հասցեում գործող թիվ 4 մանկապարտեզի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին, այնուհետև նույն եղանակով կոտրել էին կաթսայատան դուռը, մտել  ներս և այնտեղից ապամոնտաժել ջեռուցման կաթսաները: Ի՞նչ իմանային գողերը, որ Արտաշատի ոստիկանները տաք-տաք կբռնեին իրենց և չէին հասցնի իրենց սև գործն ավարտին հասցնել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առավոտյան մանկապարտեզի տնօրենը, գալով  աշխատանքի ու տեսնելով մանկապատեզի տարածքում  հավաքված մեծ թվով ոստիկանների,  իմացել է եղելությունը: 

Դատավոր Հարություն Պետրոսյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր