8527 դիտում
19:34 12-01-2020
Նախարարությունն առանց մեզ տեղյակ պահելու որոշել է դադարեցնել Աչաջրի առողջության կենտրոնի ծննդատան ֆինանսավորումը. տնօրեն. Tert.am
Առողջապահության նախարարությունն առանց մեզ տեղյակ պահելու որոշում է կայացրել դադարեցնել Աչաջուր գյուղի հիվանդանոցի ծննդատան և բուժական բաժնի ֆինանսավորումը: Այս որոշման հետևանքով հիվանդանոցային հատվածը երևի կլուծարվի, 10 աշխատակից կզրկվի աշխատանքից: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/01/12/achajur/3182807?fbclid=IwAR3cEzhj34EkmOuD-SyM_bNLQXqUxdsVsrcRXwhJgoIdT84I7xCUG7Qpzwk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Աչաջրի առողջության կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանը:
«Մենք ոչնչից տեղյակ չենք եղել, ես տեղեկացվել եմ հունվարի 10-ին՝ ժամը 21:00-ի Հանրային հեռուստաընկերության լուրերով, որի ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ Աչաջուր առողջության կենտրոնի ծննդատան բաժանմունքը նույնպես փակվել է: Հետո զանգեցինք ու մինչև այժմ մեզ ոչինչ չեն ասում՝ փակվե՞լ է, թե՞ չի փակվել: Ուղղակի հայտը եկել է, որ ծննդօգնությունը հանված է ֆինանսավորումից: Ստացվում է, որ փակվելու է, բայց առանց մեզ տեղյակ պահելու»,- նշեց նա:
Կորյուն Վարդապետյանն անընդունելի է համարում առանց հիվանդանոցի ղեկավարության քննարկումների, առանց աշխատակիցներին ծանուցելու փակման որոշումը. «Հիմնարկ են փակում առանց այդ հիմնարկ մտնելու, առանց քննարկելու տնօրենի հետ, առանց ծանուցելու աշխատակիցներին, որ երկու ամիս հետո դուք դուրս եք մնալու: Նման բարձիթողի բան լինո՞ւմ է, «բեսպրեդելությո՞ւն» է, թե՞ ինչ է»:
Նրա տեղեկացմամբ՝ Աչաջրի առողջության կենտրոնի հիվանդանոցային և ծննդատան բաժանմունքների տարեկան բյուջեն մինչև 18 մլն դրամ է կազմել՝ կախված ծնունդների թվից:
Մանրամասները՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/12/achajur/3182807?fbclid=IwAR3cEzhj34EkmOuD-SyM_bNLQXqUxdsVsrcRXwhJgoIdT84I7xCUG7Qpzwk]Tert.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
6072 դիտում
20:42 25-01-2020
Նունե Ավանեսյան. Աչաջրի ծննդատան գործունեությունը շարունակելու համար դրամահավաք է սկսվել
4822 դիտում
21:16 31-07-2020
Արսեն Թորոսյանի հրամանով կասեցվել է Աչաջրի ծննդատան աշխատանքը
6817 դիտում
15:48 14-01-2020
Աչաջրի «Առողջության կենտրոնը» ոչ միայն չի փակվելու, այլև ուժեղանալու է նոր ծառայություններով