2364 դիտում
16:20 12-01-2020
«Տասնհինգ կիլոմետրը հոգս է եւ նկատելի ծախս ». Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանին
ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=779817782517576&id=100014680840236]էջում [/url]գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։
««ԵՐԿԱԹՅԱ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «հիմնավոր» բացատրություն տվեց Մարալիկի ծննդատան փակման կապակցությամբ․
«Մենք որեւէ բժշկական հիմնարկի վրա ծախսվող գումարի քչացում չենք անում, որովհետեւ միեւնույն է այդ գումարները տրվելու են այլ բժշկական կենտրոնի: Օրինակ՝ Մարալիկի դեպքում ամենամոտիկը Արթիկի բժշկական կենտրոնն է, որը տասնհինգ կիլոմետր է հեռու Մարալիկից, Ծաղկահովիտի դեպքում՝ Ապարանի բժշկական կենտրոնը, Եղվարդի դեպքում՝ Երեւանը»,- հայտնեց նախարարը («Առավոտ»):
Իսկապես, ի՜նչ է որ տասնհինգ կիլոմետրը ՀՀ «հպարտ» քաղաքացիների համար։ Ամեն հղի կին մինչ ծննդաբերելը քանի՞ անգամ պետք է տաքսիով Մարալիկից մեկնի Արթիկ եւ վերադառնա։ Արթիկի ծննդատանը մի քանի օր, ծննդաբերելուց հետո, հարազատների տաքսիով այցելությունները եթե նույնպես հաշվենք, ապա մի քանի տասնյակ հազար, եթե ոչ ավելի դրամ ծախսերն ըստ նախարարի, հավանաբար մեծ գումարներ չեն։
Հարգելի պարոն նախարար, ՀՀ այն քաղաքացիները, որոնք պետական բարձր պաշտոններ չեն զբաղեցնում, չեն ստանում նաեւ բարձր աշխատավարձեր, պարգեւավճարներ, ինչպես նաեւ չեն օգտվում հարմարավետ ծառայողական մեքենաներից, նրանց համար տասնհինգ կիլոմետր գնալ, վերադառնալը ե՛ւ հոգս է, ե՛ւ նկատելի ծախս»,-գրել է նա:
Նմանատիպ նյութեր
2133 դիտում
22:55 15-09-2019
Ավետիք Իշխանյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
35861 դիտում
13:21 07-01-2020
Ավետիք Իշխանյանը՝ 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված անձի մասին
1631 դիտում
15:09 25-11-2020
Բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը
Այս բաժնից
835 դիտում
23:03 01-11-2024
ՄԻՊ աշխատակազմը հայտարարում է՝ ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին
799 դիտում
21:56 01-11-2024
Երևանում նախատեսվում է տեղադրել Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին
733 դիտում
21:43 01-11-2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ