2205 դիտում
22:55 15-09-2019
Ավետիք Իշխանյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձևաչափն, այպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։
Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, և որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։
Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց , թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները:
Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետևյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․», և օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռևս չեն պատկերացնում։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր և թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»,- նշել է նա:
Նմանատիպ նյութեր
36071 դիտում
13:21 07-01-2020
Ավետիք Իշխանյանը՝ 16-ամյա աղջկա սպանության կասկածանքով ձերբակալված անձի մասին
2424 դիտում
16:20 12-01-2020
«Տասնհինգ կիլոմետրը հոգս է եւ նկատելի ծախս ». Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանին
Այս բաժնից
799 դիտում
16:52 07-02-2025
Շինուհայր-Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար
475 դիտում
16:29 07-02-2025
Ալեն Սիմոնյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օրակարգը