211652_close_icon
views-count4944 դիտում article-date 15:01 12-01-2020

Իրանական հրթիռակոծություններից հետո ԱՄՆ-ի ռազմավարությունը կլինի Իրանին ավելի մեկուսացնելը. ԱՄՆ Պետդեպ

Վաշինգտոնում հայտարարել են, որ դիվանագիտական ու տնտեսական մեթոդներով ավելի են մեկուսացնելու իրանական ռեժիմը։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսին։ Վերջինս Fox News-ի տված հարցազրույցում ասել է. «Շատերն են մեզ հարցնում, թե որն է լինելու Սուլեյմանիի սպանությունից և ԱՄՆ-ի դեմ իրանական հարձակումներից հետո մեր ռազմավարությունը։ Ահա թե որն է լինելու՝ մենք դիվանագիտական ու տնտեսական մեթոդներով մեկուսացնելու ենք իրանական ռեժիմը, քանի դեռ նրանք շարունակում են իրենց ոչ նորմալ պետություն դրսևորել»։ Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում դրությունը սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան հրթիռակոծության հետևանքով սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Քուդս» ջոկատի հրամանատար Սուլեյմանին։

Նմանատիպ նյութեր