5951 դիտում
13:27 03-03-2020
Կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը վնասում է զբոսաշրջությանը. Ծառուկյան
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կորոնավիրուսի կասկածով անձանց Ծաղկաձորում մեկուսացնելը լուրջ վտանգ է հասցնում զբոսաշրջությանը: «[url=https://https://armenpress.am/arm/news/1007083.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ծառուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Ծառուկյանի կարծիքով՝ Ծաղկաձորում զբոսաշրջային կազմակերպությունները, որոնք հայտեր ունեին, մարդիկ, որոնք տոմսեր, հյուրանոցներ էին ամրագրել, խնդրի առաջ են կանգնել: «Երբ հայտարարել են այդ մասին, շատ պատվերներ, ամրագրումներ չեղարկվել են»,-ասաց նա ու նշեց՝ Ծաղկաձորում օբյեկտներ, հյուրանոցներ ունեցող մարդիկ ևս խնդիրների առաջ են կանգնել:
Ծառուկյանը կորոնավիրուսի ռիսկի դեմ պայքարի առումով կառավարության աշխատանքներից ևս գոհ չէ: «Կորոնավիրուսն արդեն ամբողջ աշխարհով տարածվում, ընդլայնվում է: Դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, դեղատներին, որ անպայման ապահովեն վիրուսի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական դիմակների հարցը: Մեկ ամիս հետո, երբ եկել չոքել է մեր դուռը, նայում ենք, որ դիմակներ չկան, դեղեր չկան»,-ասաց նա ու նշեց՝ դեղատների տերերը դեռ մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն ստանային, ապահովեին դիմակները:
Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։
Նմանատիպ նյութեր
1930 դիտում
17:21 16-02-2019
Ռուսաստանին քաղաքական առումով մեկուսացնելը մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն եմ համարում. Անգելա Մերկել
Այս բաժնից
424 դիտում
11:37 27-04-2024
«Խաղաղության խաչմերուկ» հռչակվող ՀՀ-ում բազմաթիվ փախստականներ կհայտնվեն․ նրանք կապրեն ԵՊՀ-ում․ Հեքիմյան