37024 դիտում
20:57 11-01-2020
Ոստիկանությունը որոնում է այն գողերին, ովքեր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «սատանայական» համարանիշներով ավտոմեքենայի վրայից գողացել են անվադողներն ու անվահեծանները
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում 2019թ. նոյեմբերի 29-ին Բաղրամյան պողոտայում գտնվող տրանսպորտային բաժնի տարածքից անհայտ պայմաններում, անհայտ անձի կամ անձանց կողմից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաշվեկշտռում ամրացված Toyota Corolla մակնիշի 666 LL 60 համարանիշի ավտոմեքենայի 4 նոր անվադողերն ու անվահեծանները գողանալու փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ ամենը գողացողները դրանց փոխարեն ավտոմեքենայի վրա տեղադրել են հնամաշ անվահեծաններ ու անվադողեր:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
11:07 05-12-2024
Ովքեր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. դատախազ, նախկին պաշտոնյա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
4996 դիտում
19:35 13-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (15.12.2024 թ․)