1645 դիտում
20:01 11-01-2020
ՀՀ Սահմանադրական դատարանի վերաբերյալ որևէ գաղտնի ժողով չի եղել. Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/permalink.php?story_fbid=518451552123027&id=100018745601811]էջում[/url] գրել է.
«Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։
Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին, թե իբր ՍԴ առանձին դատավորների նկատմամբ «շանտաժի» միջոցով հրաժարական պարտադրելուն ուղղված ճնշումներ գործադրելու խնդիր է դրվել՝ վերջինս կրկին կապելով այդ «խորհրդավոր» գաղտնի ժողովի հետ։
Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ նման ժողով, առավելևս նման բովանդակությամբ, առավելևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ նման նպատակներով կամ օրակարգով որևէ խորհրդակցություն կամ ժողով չէր էլ կարող լինել։
Այս կեղծ տեղեկատվությունը, որը կրում է ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ, իրականության հետ որևէ աղերս չունի և հետապնդում է իշխանության, իրավապահ մարմինների ղեկավարներին վարկաբեկելու նպատակ։
ԶԼՄ-ների հարգելի գործընկերներիս հորդորում եմ տուրք չտալ նման խայծերին՝ միջոցներ ձեռնարկելով դրանց արժանահավատությունը նաև պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգելու ուղղությամբ։ Իսկ ընթերցողներին, սոցիալական մեդիայից օգտվող մեր քաղաքացիներին հորդորում եմ չընկնել նմանատիպ մանիպուլյատիվ տեղեկատվական հնարքների սարդոստայնը»:
Նմանատիպ նյութեր
1082 դիտում
12:20 30-08-2022
Պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել. Գոռ Աբրահամյան
Այս բաժնից
376 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
607 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
742 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան