211652_close_icon
views-count213479 դիտում article-date 19:57 10-01-2020

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները, հավատարիմ իրենց կոչմանը, փրկեցին 20-ամյա աղջկա կյանքը, ով 7-րդ հարկից ընկել և հայտնվել էր հարևանի լվացքի պարանի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Սուրենյանց փողոցի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկի բնակիչն անզգուշաբար ընկել է և հայտնվել է 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ավտոսանդուղք։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Արթուր Վելյանի գլխավորությամբ։ Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ ու հատուկ ճոպաններով անվտանգ իջեցրել են 20-ամյա Ք. Ա-ին ու մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։ Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և նրան տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանւթյան Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հերթապահ խումբը՝ ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի հրամանատար Հրաչյա Արզումանյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել է նաև փրկարար-հոգեբանը։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթոինի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լոսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր