134381 դիտում
21:50 09-01-2020
Մինչ «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից դուրս գալուց ասում էր, թե ինչ տեսակի հրազեն է «Շմայսերը», Բաղրամյանի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ «Շմայսեր»-ը բերվեց ոստիկանություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ոստիկանությունը շարունակում է «Զինանոց» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել հանրապետության ողջ տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված միջոցառման շրջանակներում ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները հերթական անգամ բնակչության շրջանում անցկացնելով բացատրական աշխատանքներ՝ հասել են արդյունքի։
Այսօր՝ հունվարի 9-ին, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Էդիկ Նալբանդյանը ոստիկանության Բաղրամյանի բաժին է ներկայացրել և կամավոր հանձնել 9 մմ տրամաչափի «Շմայսեր» տեսակի հրազենին նմանվող ինքնաձիգ՝ իր 2 դատարկ փամփուշտատուփերով։
Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Նալբանդյանը ոստիկաններին հայտնել է, որ դրանք պատկանել են իր հորը՝ Ռաֆիկ Նալբանդյանին, ով 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական մարտերի ժամանակ զոհվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
111844 դիտում
09:58 28-02-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը դիմել է ոստիկանների օգնությանը
73177 դիտում
20:30 22-07-2016
Արտակարգ իրավիճակ Ազգային ժողովի պատգամավոր՝ Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանի ծննդավայրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2191 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)