211652_close_icon
views-count4003 դիտում article-date 12:51 09-01-2020

ՀՀԿ-ն գրառում է արել Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում

ՀՀԿ-ն գրառում է արել «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Իրանի դեսպանատուն են այցելել Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը։ Էդուարդ Շարմազանովը լուսանկարներին կից կատարել է նաեւ գրառում։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին եւ կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։ Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր