Գագիկ Ծառուկյանը գրառում է արել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․ «Իրանի նախագահի, արտաքին գործերի նախարարի և մյուս պաշտոնյաների ողբերգական մահը սգում են աշխարհի շատ պետություններում: Դժվարին այս օրերին մենք ևս մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք:
Մեր երկրում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում իմ ցավակցությունն եմ հայտնել իրանցի ժողովրդին: Իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ առանձնազրույցի ընթացքում սփոփանքի խոսքեր և նեցուկ լինելու պատրաստակամություն եմ փոխանցել»: