211652_close_icon
views-count2518 դիտում article-date 21:51 08-01-2020

Լոզանում մեկնարկում են պատանեկան Օլիմպիական խաղերը

Շվեյցարական Լոզան քաղաքում, վաղը, կմեկնարկեն պատանեկան Օլիմպիական խաղերը: Խաղերը կկայանան հունվարի 9-22-ը, որին կմասնակցի 70 երկրի 1880 մարզիկ: Այս խաղերին Հայաստանը կունենա միայն մեկ ներկայացուցիչ: 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը հանդես կգա արագավազքում և 10 կմ դասական ոճում: Հայ մարզիկը մրցավայր կմեկնի հունվարի 17-ին: Հիշեցնենք, որ Լոզան-2020-ի բացման արարողության բոլոր տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկային օրը: Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների մուտքը կլինի ազատ:

Նմանատիպ նյութեր