24 տարի առաջ կայացան համաշխարհային պատանեկան առաջին խաղերը
. . Այս օրը ՝ 1998թ. հուլիսի 12 –ին, Մոսկվայում մեկնարկել է համաշխարհային պատանեկան առաջին խաղերը: Մասնակցել են 139 երկրների 4676 տղաներ և աղջիկներ: Նրանց թվում էին մեր երկրի 57 ներկայացուցիչներ / ինը աղջիկ /:
Մասնակիցների միջին տարիքը 15, 5 էր:
Ծրագրում ընդգրկված էր 15 մարզաձև: Միջոցառման ընթացքին հետևել է ավելի քան մեկ միլիոն մարզասեր: Խաղարկված մեդալներին արժանացել են 68 երկրների պատվիրակներ:
Մերոնք մրցել են 11 մարզաձևում, իսկ մեդալակիր են դարձել միայն ըմբիշները: Ազատ ոճային, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Դավիթ Պապոյանը / 63 կգ / և էջմիածինցի, հունահռոմեական ոճային Սևակ Հովհաննիսյանը / 45 կգ / նվաճել են չեմպիոնի կոչումը:
Մեր տղաներից երեքը՝ << հունահռոմեականներ >>, էջիմածինցիներ Արմեն Անտոնյանը / 42 կգ /, Սերոբ Մուրադյանը / 95 կգ / և գյումրեցի Արմեն Վարդանյանը / 57 կգ / հայրենիք են վերադարձել որպես խաղերի փոխչեմպիոններ:
Թիմային պայքարում մեր պատվիրակությունը զբաղեցրել է գոհացնող ՝ 29 –րդ տեղը:
Խաղերը նախաձեռնել էր ՄՕԿ –ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը: Նպատակը մասնակիցների միջև միասնություն, բարեկամություն ստեղծելն էր և, իհարկե, մրցափորձի հարստացնելը:
Մասնակիցներից շատերը այնուհետև դարձել են նշանավոր մարզիկներ և գրոհել աշխարհամասային, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի բարձունքներ:
Մոսկովյան ստուգատեսի արդյունքում է ծնվել քառամյակը մեկ անգամ անցկացվող պատանեկան օլիմպիական խաղերը, որը տեղի է ունենում օլիմպիական խաղերին նախորդող տարում: