211652_close_icon
views-count463233 դիտում article-date 12:02 06-01-2020

Ողբերգական դեպք Երևանում. Mercedes-ի վարորդն ավտոմեքենան վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում և հետընթաց բախվել ավտոլվացման կետի դռանը. ժամանել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում Mercedes մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել և բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բժիշկների հերթապահ բրիգադը։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, արձանագրվել է սրտի կանգ։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պտ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր