211652_close_icon
views-count101282 դիտում article-date 13:47 03-01-2020

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Ford-ն ու Nissan X-Trail-ը, վերջինս էլ փլուզել է պատը. 3 վիրավորներից մեկը երեխա է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Պռոշյան – Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 34 ՍQ 758 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 86 OA 086 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարակական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության համայնքային բաժանմունքի տեսուչ Նարեկ Մանուկյանիի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի ինշուրանս» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Ford-ի վարորդը, ով ոչ միայն չի զիջել Nissan վարորդին, այլ նաև ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն է դարձել է վթարի պատճառ: Նշված փողոցում տեղադրված է ցուցանակ, սակայն ցուցանակի դարը՝ կարելի է ասել, ապրած է, քանի որ ոչինչ չի երևում այդ ցուցանակից: Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, տեղեկանալով այդ մասին, խոստացավ, որ կարճ ժամանակում ոչ միայն նշված փողոցում, այլև ևս մի քանի այլ փողոցներում կտեղադրվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր