211652_close_icon

Հունաստանը, Իսրայելն ու Կիպրոսը կյանքի կկոչեն Արևելամիջերկրածովյան գազատարի նախագիծ

views-count2451 դիտում article-date 22:38 02-01-2020
Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի միջև ստորագրվել է Արևելամիջերկրածովյան եռակողմ համաձայնագիր (EastMed) գազատարի շինարարության վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։ Համաձայնագիրը ստորագրվել է Աթենքում, ուր հրավիրվել են նաև Հունաստանի էներգետիկայի նախկին նախարարները, ովքեր օգնել են փաստաթուղթը կազմելու հարցում։ Փաստաթուղթը ստորագրել են Հունաստանի ու Իսրայելի էներգետիկայի նախարարներ Կոստիս Հաձիտակիսն ու Յուվալ Շտայնիցը, ինչպես նաև Կիպրոսի առևտրի, արդյունաբերության և զբոսշրջության նախարար Գորգիոս Լակկոտրիլիսը։

Նմանատիպ նյութեր