211652_close_icon
views-count3779 դիտում article-date 19:35 02-01-2020

ԱՄՆ-ին չհաջողվեց խոչընդոտել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժանքների անցկացմանը. Իրանի ՌԶՕՈՒ հրամանատար

ԱՄՆ-ն չի ցանկացել, որպեսզի ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժանքներ իրականացնեն, այդ իսկ պատճառով փորձել է խոչընդոտել դրանց անցկացմանը։ Ինչպես հայտնում է Tasnim-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Հոսեին Խանզադին։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն արտակարգ նիստ է գումարել այդ կապակցությամբ, որի ժամանակ փորձել են տարբերակներ գտնել զորավարժանքները խոչընդոտելու համար։ Խանզադին նշել է, որ ոչ միայն այս զորավարժանքներն են հաջող անցել, այլ նաև ծրագրվոմ է 2020 թվականին նոր համատեղ զորավարժանքներ իրականացնել։

Նմանատիպ նյութեր