Ստամբուլում ոստիկանները խոչընդոտել են Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառման անցկացմանը
Ստամբուլում ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման անցկացմանը։ Այդ մասին հայտնում է demokrathaber.org-ը։
Ոստիկանները թույլ չեն տվել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց նախատեսված «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի արարողությունն անցկացնել, ինչից հետո միջոցառումը ստիպված տեղի է ունեցել կուսակության գրասենյակում։
Հանդես գալով միջոցառմանը՝ «Նոր զարթոնք»-ի խոսնակ Նորայր Օլգանը հայտարարել է, որ առանց առերեսման՝ խաղաղություն չի կարող լինել։ Նա հավելել է, որ Թուրքիայի այլ նահանգներում էլ այսօր քրդերի հանդեպ է իրականացվում ցեղասպանություն։